Մեր մասին

Բարի գալուստ ընկերության պաշտոնական էջ:
Մեր ընկերությունն արդեն 10 տարի է, ինչ բարեհաջող աշխատանքներ է իրականացնում հայաստանյան գյուղատնտեսական ոլորտում, որի նպատակն է սպառողների համար շուկա հասցնել բարձր որակի կենսաբանորեն մաքուր հումք: Այդ տարիների ընթացքում ՍՊԸ-ն ներկայացել է որպես հուսալի գործընկեր թռչնաբուծական, տավարաբուծական, խոզաբուծական  և կենդանաբուծական այլ բնագավառներում:

Մեր թիմի պրոֆեսիոնալիզմը և գրեթե տասնամյա գործունեության փորձը շուկայում ընկերությանը թույլ է տալիս սպառողներին մատակարարել սպիտակուցային, հատիկային, խտացված կերեր` բտվող խոզերի, բտվող ցուլիկների, ածան և բրոյլեր հավերի,1-21 և 21-60 օրական ածան հավի ճտի համար, ինչպես նաև կոնցենտրատներ, անփոխարինելի ամինաթթուներ, վիտամինային հավելումներ և այլն:

Շուկայում իր գնային ճկուն քաղաքականության շնորհիվ, ՍՊԸ-ն թույլ է տալիս հավատարիմ գնորդներին իրենց բիզնեսը դարձնել ավելի եկամտաբեր: Հավելենք նաև, որ յուրաքանչյուր գնորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում:

Մեր ընկերության նպատակն է ապահովել`

  • բարձր որակի կերերի մատակարարում
  • ճիշտ պահեստավորում
  • անվնաս և ապահով տեղափոխում
  • սպառողների բիզնեսի եկամտաբերության բարձրացում

ՍՊԸ-ն իր տեսականու մեջ ունի անասնաբուժական դեղորայք`

  • հակաբիոտիկներ
  • վիտամինային պրեպարատներ
  • հակաճիճվային միջոցներ
  • կենդանիների լողացման ինսեկտիցիդ միջոցներ
  • վակցինաներ տարբեր բնույթի հիվանդությունների դիմաց

Ընկերությունն ունի պատրաստված մասնագետներ, ովքեր, անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր հաճախորդի կարող են տալ մասնագիտական խորհրդատվություն կերակրման նորմաների, անասնաբուժական միջոցառումների պլանվորման և ճիշտ իրականցման մասին:

Մենք միշտ ուրախ ենք համագործակցել Ձեզ հետ :

Սիրով` ՍՊԸ ԹԻՄ:

КОРЗИНА