Մեր մասին

Արդեն շուրջ 10 տարի շարունակ Արնդանե ՍՊԸ-ն՝ չզիջելով առաջատարի իր դիրքերը կերարտադրող ընկերությունների շարքերում, բարեհաջող աշխատանքներ է իրականացնում հայաստանյան գյուղատնտեսական ոլորտում՝ նպատակ ունենալով շուկան ապահովել կենսաբանորեն մաքուր հումքով, բարձրորակ համակցված կերերով: Բազմամյա գործունեության ընթացքում մեր ընկերությունը ներկայացել է որպես հուսալի գործընկեր խոզաբուծական, թռչնաբուծական, տավարաբուծական, ձկնաբուծական և այլ բնագավառներում:

Մեր թիմի պրոֆեսիոնալիզմի և գրեթե տասնամյա գործունեության փորձի շնորհիվ՝ ընկերությունը սպառողներին մատակարարում է սպիտակուցային, հատիկային, խտացված կերեր` բտվող խոզերի, բտվող ցուլիկների, լորերի, ածան, բրոյլեր հավերի, ճտերի և այլ կենդանիների համար։

«Արնդանե» ՍՊԸ-ն հայտնի է շուկայում հատկապես իր երկու անփոխարինելի ապրանքանիշներով՝ ՝ «Թոթլ» և «Ունիվերսալ»։

Մենք ունենք նաև անասնաբուժական, դեղագործական և կենսաբանական նյութերի մատակարարման բաժիններ, ինչի շնորհիվ՝ ապահովում ենք կոնցենտրատներ, անփոխարինելի ամինաթթուներ, վիտամինային հավելումներ, անասնաբուժական դեղորայք և այլն:

Շուկայում իր գնային ճկուն քաղաքականության շնորհիվ՝ «Արնդանե» ՍՊԸ-ն հնարավորություն է տալիս հավատարիմ գնորդներին իրենց բիզնեսը դարձնել ավելի եկամտաբեր: Հավելենք նաև, որ յուրաքանչյուր գնորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում:

Միավորված մեկ ընդհանուր նպատակի շուրջ, այն է՝ Հայաստանում զարգացնել անասնաբուծական շուկան, մեր ընկերությունն իր առաջ խնդիր է դրել ապահովել`

  • բարձր որակի կերերի մատակարարում
  • ճիշտ պահեստավորում
  • անվնաս և ապահով տեղափոխում
  • սպառողների բիզնեսի եկամտաբերության բարձրացում

Ընկերությունն ունի անհրաժեշտ հմտություններ կրող մասնագետներ՝ անասնաբույծներ, անասնաբույժներ, նուտրիցիոլոգներ, տեխնոլոգներ և արհեստական բեղմնավորման տեխնիկներ, ովքեր, անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր հաճախորդի կարող են տալ մասնագիտական խորհրդատվություն՝ կերակրման նորմաների, անասնաբուժական միջոցառումների պլանվորման և ճիշտ իրականցման վերաբերյալ։

Արնդանե ՍՊԸ-ն մշտապես բաց է համագործակցությունների համար:

Սիրով` «Արնդանե» ՍՊԸ ԹԻՄ:

ԶԱՄԲՅՈՒՂ