Բաղադրություն
1մլ պարունակում է վիտամին A 50000ԱՄ, վիտամին D 25000ԱՄ, վիտամին E 20մգ, վիտամին F 5մգ և օժանդակ նյութեր :
Վիտամին A-ն կարգավորում է էպիթելային հյուսվածքների ֆունկցիան և վերականգնումը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Կենդանու օրգանիզմում վիտամին A-ի ավելացումը կանխում է քաշի կորուստը և բարձրացնում նյութափոխանակությունը։
Վիտամին D3 կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի փոխանակությունը, ունի հակառախիտային ազդեցություն։
Վիտամին E-ն կարգավորում է ածխաջրա-ճարպային նյութափոխանակությունը, ուժեղացնում է A և D3 վիտամինների ազդեցությունը:
Վիտամին F-ը մասնակցում է ճարպերի (հատկապես հագեցած ճարպերի) սինթեզին, խոլեստերինի նյութափոխանակությանը, ունի հակաբորբոքային և հակահիստամինային ազդեցություն, խթանում է օրգանիզմի իմունային պաշտպանությունը և վերքերի ապաքինումը։ Վիտամին D3-ի հետ համատեղ այն նպաստում է կալցիումի և ֆոսֆորի յուրացմանը։
Լրացուցիչ տեղեկություն
Ցուցումներ
1. Հիպովիտամինոզի կանխարգելում և բուժում
2. Սթրեսային իրավիճակ
3. Նյութափոխանակության խանգարումներ
4. Կենդանիների գերծանրաբեռնվածություն
5. Հղիության ընթացքում (միայն երկրորդ կեսին)
6. Լակտացիայի ժամանակ
7. Վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ
8. Կենդանիներին տեղափոխելիս
9. Սննդակարգի փոփոխություն, թերսնում, ոչ պատշաճ խնամք
10. Նշանակվում է որպես աճի խթանիչ
11. Աճի խանգարումներ
12. Ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդությունների ժամանակ օրգանիզմի դիմադրողականության նվազում
13. Վիրահատություններից կամ վնասվածքներից հետո: