Գլոբկանը կիրառվում է ենթամաշկային կամ ներմկանային ձևով պահպանելով ասեպսիսի ընդհանուր ընդունված կանոնները, ներարկման համար օգտագործվում են միայն ստերիլ նյութեր և գործիքներ: Յուրաքանչյուր կենդանու համար օգտագործվում է առանձին ասեղ:
Այս վիրուսային հիվանդությունները կանխելու համար մինչև 5 կգ քաշ ունեցող կենդանիներին տրվում է 2,0 մլ, 5 կգ-ից ավելի՝ 4,0 մլ չափաբաժին:
Թերապևտիկ նպատակներով Գլոբկանը նշանակվում է նշված չափաբաժիններով 1-3 անգամ 12-24 ժամ ընդմիջումով, կախված պաթոլոգիական գործընթացի ծանրությունից:
Առավելագույն թերապևտիկ ազդեցությունը ձեռք է բերվում հիվանդության սկզբնական փուլում օգտագործելու դեպքում