ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԹՈԹԼԲՐՈ
Ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք նոր եկամտաբեր գործիք: Այս անգամ խոսքը գնալու է թռչնաբուծության մասին/Բրոյլեր/ : Ծրագրի գաղափարը նույնն է՝ գյուղատնտեսության ոլորտում ստացվող եկամուտը տեղափոխել խոշոր ֆերմաներից դեպի մանր գյուղացիական տնտեսություններ: Հայտնի փաստ է, որ թռչնամիսը մատչելի սնունդ է և յուրաքանչյուր մարզ ունի որոշակի թռչնամսի սպաոման ծավալներ: Շատ ավելի արդյունավետ է, երբ այդ սպառումն բավարարում է տվյալ շրջանում ստացված արտադրանքով: Գաղտնիք չէ, որ մանր տնտեսությունները շատ ավելի մրցունակ են խոշոր ֆերմաների համեմատ: Վերջիններս չունեն մեծ վարչական ծախսեր, որով տառապում են բոլոր խոշոր ֆերմաները: Չունեն ծախսատար հաշվառման խնդիրներ, արտարանքի տեղափոխման մեծ ծախսեր, հեշտ վերահսկվող են: Այս առավելությունները հնարավորություն են տալիս մանր տնտեսություներին մրցակցել խոշորի հետ: Միայն նորագույն եկամտաբեր տեխնոլոգիաներից անտեղյակ լինելը կարող է խոչընդոտել եկամուտ ստանալուն: Հենց այս բացերնել, մենք լրացնելու ենք ԹՈԹԼԲՐՈ ծրագրի օգնությամբ: Յուրաքանչյուրն առանց խորը մասնագիտացման կարող է կազմակերպել սեփական եկամտաբեր, մրցունակ տնտեսությունը: Այն չի պահանջի խոշոր ներդրումներ, բայց կապահովի արժանավայել եկամուտ: ԹՈԹԼԲՐՈ ծրագիրը նկարագրում է թռչնամիս ստանալու հիմնական դրույթները:
Թռչնամսի եկամտաբեր արտադրության անհրաժեշտ պայմաններն են
- Հատուկ մսացու ցեղատեսակի մեկ օրական ճուտ/Բրոյլեր/ առկայություն
- Արդյունավետ կեր - Գոմային բավարար պայմաններ
- Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն Հայաստանում առկա է բրոյլեր ցեղատեսակի ճուտ արտադրող ընկերություններ ինչպիսիք են Փյունիկ ՍՊԸ-ն և այլոք: Ուստի մեկ օրական բրոյլեր ճուտը հասանելի է, իսկ արդյունավետ կերը և մասնագիտական բավարար պատրաստվածությունը առաջարկում է Ձեզ ԹՈԹԼԲՐՈ ծրագիրը: Բրոյլերի ճտի աճեցումը նման է արագավազքի, ուր յուրաքանչյուր օր ուշացումը բերում է պարտության: Այս մրցավազքում մեծ դերակատարություն ունի կերը, որը կազմում է ինքնարժեքի 60-70%-ը: Այն կարծրատիպը, թե էժան միս ստանալու համար անհրաժեշտ է էժան կեր իրականում մոլորություն է, իսկ պատկերը լրիվ հակառակն է: Էժան կերերը զուրկ են թանկարժեք բաղադրամասերից և սա է էժան կեր ստանալու միակ հնարավորություն: Իրականում էժան կերը բարձրացնում է մսի ինքնարժեքը:
Բերենք օրինակ
Թոթլբրո: 1,5 կգ թռչնամիս ստանալու նպատակով ծախսվում է 3,2 կգ թոթլբրո, որի գինը 350 դրամ է, այսինքն 1,5 կգ միս ստանալու համար ծախսվում է 3,2*350=1120 դրամ:
Էժան կեր: 1,5 կգ թռչնամիս ստանալու նպատակով ծախսվում է 5 կգ այլ կեր, որի գինը 270 դրամ է, այսինքն 1,5 կգ միս ստանալու համար ծախսվում է 5*270=1350 դրամ: Պատկերը պարզ է, էժան կերը ծախսվում է ավելի շատ ինչը բերում է ինքնարժեքի թանկացման: Խուսափեք կեղծ էժանությունից, դա բերելու է կորուստների: Միայն մշտապես հետևելով Ձեր արտադրանքի ինքնարժեքին Դուք կբերեք Ձեր տնտեսությունը եկամտաբերության:
Կերի արդյունավետությունը որոշում է ոչ թե այդ կերի գինը, այլ այդ կերի ծախսը և դրանից ստացվող աճը: Աճի տեմպերի նվազեցումը հանգեցնում է նաև այլ ծախսերի աճին այն է՝ գոմի տաքացում, աշխատավարձ և այլն: Օգտվեք միայն այն կերի մատակարարներից, որոնք տեղյակ են իրենց կերով ստացվող աճից: Գրավիչ գինը չէ, այլ արդյունավետ աճն է որոշում Ձեր տնտեսության եկամտաբերությունը: Թոթլբրո կերը պատրաստված է բոլոր վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով, որի արդյունքն է նվազագույն մսի ինքնարժեքը: Կերի յուրահատուկ բաղադրամասի և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ դուք կստանաք լավագույն ինքնարժեք և որակ : Կերը ազնիվ բալանսավորված է, այն ամենով ինչ անհրաժեշտ է բրոյլեր հավին բարձր, եկամտաբեր մթերատվության համար:
ԹոթլԲրո ծրագրում Դուք կգտնեք նաև անասնաբուժական պլանի և պահվածքի տեխնոլոգիայի մասին ինֆորմացիա, որով Դուք կկարողանաք ինքներտ Ձեր ուժերով կազմակերպել Ձեր սեփական տնտեսությունը Ձեր մարզում: Կերակրման աղյուսակը ներկայացված է որպես հաշվարկային ուղեցույց, ուր նշված է կերի անվանումը, կենդանի քաշը, այդ քաշին համապատասխան ելքը/միս/ տոկոսով, ընդհանուր կերի քանակը, գինը, և ծախսված գումարը այդ օրերի ընթացքում, որի օգնությամբ Դուք հեշտությամբ կարող եք հաշվել մսի ինքնարժեքը:
Նշված կերի գները պայմանական են և ներկայացված են որպես հաշվարկային ուղեցույց
Հաշվենք շուկայական պահանջարկ ունեցող 15 օրական ճտի ինքնարժեքը:
1. Մեկ օրական ճտի արժեքը 300 դրամ
2. Կերի ծախսը 15 օրում ըստ աղյուսակի 210 դրամ / ԹոթլԲրո31 -0.295 կգ, ԹոթլԲրո32 -0.317 կգ, կերի գինը 355 և 340 դրամ/:
Հաշվարկային տեսքը կլինի (0.295*355)+(0.317*340) = 210 դրամ:
3. Ճտի ինքնարժեքը կկազմի 300+210=510 դրամ:
Հաշվարկենք 34 օր-ն 2.02 կգ կենդանի քաշով 71.41% ելք ունցող բրոյլեր հավի մսի ինքնարժեքը:
1. Մեկ օրական ճտի արժեքը 300 դրամ
2. Կերի ծախսը 34 օրում ըստ աղյուսակի 1115 դրամ / ԹոթլԲրո31 -0.295 կգ, ԹոթլԲրո32 -1,254 կգ, ԹոթլԲրո33 – 1.594 կգ /:
Հաշվարկային տեսքը կլինի (0,295*355)+(1,254*345)+(1,594*330) = 1060 դրամ
3. Մսի ինքնարժեքի հաշվարկը 1,44 կգ մսի դեպքում ունի հետևյալ տեսքը 1060+300 = 1360 dram
4. Մեկ կիլոգրամ մսի ինքնարժեքը կկազմի 1360/1,44 = 945 դրամ
