
Ընդհանուր տեղեկություններ. Օլլզայմ ֆիտազան թռչունների և խոզերի կերերում գտնվող ֆիտաթթվի ճեղքմանը, ֆոսֆորի անջատմանը և յուրացմանը նպաստող ֆերենտային կոմպլեքս է ստացված Aspergillus niger սնկից՝ մակերեսային ֆերմենտացիայի եղանակով: Ակտիվությունը կազմում է 1000 ֆիտազային միավոր 1/գրամում: Պարունակում է նաև ցելյուլազա, քսիլանազա, պեկտինազա, պրոտեազա. գլյուկոամիլազա, բետագլյուկանազա: Կենսաբանական ակտիվությունը. Ֆիտազա ֆերմենտը ճեղքում է կերային բաղադրամասերի մեջ գտնվող ֆիտաթթուն, նպաստելով ֆիտինային կոմպլեքսում կապված և օրգանիզմի կողմից չյուրացվող ֆոսֆորի և այլ մակրո, և միկրոտարրերի անջատմանն ու յուրացմանը կենդանու օրգանիզմում:
Հայտնի է , որ հատիկային մի շարք կերերի մեջ մարսելի ֆոսֆորը կազմում է ֆոսֆորի ընդհանուր քանակի միայն 40-60 %: Կերաբաժիններում ֆիտազայի ավելացումը հնարավորություն է տալիս՝
- Բարձրացնել ֆոսֆորի յուրացման աստիճանը
- Նվազեցնել կերաբաժիններում տարբեր ֆոսֆատների քանակը
- Բարձրացնել օրգանիզմում կալցիումի, մանգանի, ցինկի, մագնեզիումի յուրացման աստիճանը
- Արտաթորանքում նվազեցնել ֆոսֆորի քանակը
- Բարձրացնել մթերատվության աստիճանը 3-7 %-ով
Օգտագործման հրահանգ. Օգտագործվում է գ/կ կենդանիների կերաբաժնում արտադրական ցիկլի ընթաքում: Ավելացվում է 200 գր. 1 տոննա կերին: Ակտիվությունը պահպանում է 6 ամիս: Պահպանման պայմանները: Խորհուրդ է տրվում պահպանել չոր, զով պայմաններում -25C մինչև +25C: Պահպանման ժամկետը արտադրության օրից սկսած 12 ամիս է: Փաթեթավորումը. Փաթեթավորված է 25 կգ-ոց խոնավություն չկլանող պարկերում
|