Մանանօլիգոսախարիդների հիմքի վրա ստեղծված փոշու տեսքով պրեպարատ է, նախատեսված գյուղատնտեսական կենդանիների և թռչունների աճի խթանման, մթերատվության, իմունիտետի բարձրացման, աղեստամոքսային տրակտի առողջացման համար: Նպաստում է կերերի ծախսի նվազմանը: Կենսաբանական հատկություններ. Բիո-Մոսը բոլորովին անվնաս աճի խթանիչ է : Ստամոքսաղիքային տրակտում չեզոքացնում է հիվանդաբեր և վնասակար բակտերիաները, չթողնելով նրանց ամրանալը աղիքային էպիթելերի պատերին, խթանում է մթերատվության բարձրացմանը:
|
Подробнее...
|

Էյսիդ Պակ
Ընդհանուր տեղեկություններ. Էյսիդ Պակը ջրալուծ սպիտակ փոշու տեսքով հակասթրեսային պրեպարատների կոմպլեքս է, որի բաղադրամասերն են կաթնաթթվային բակտերիաները, եռատեսակ ֆերմենտներ, օրգանական թթուներ և էլեկտրոլիտներ: Ազդեցությունը ի հայտ է գալիս կենդանիների ստամոքսաղիքային տրակտում: Ճտերի, խոճկորների և գ/կ-ն մյուս կենդանիների կյանքի առաջին երեք շաբաթը:
|
Подробнее...
|
Ընդհանուր տեղեկություններ. Փոշու տեսքով ֆերմենտային կոմպլեքս է, որի կազմի մեջ մտնում են պրոտեազա, ալֆագալակտոզիդազա, ցելյուլազա, ամիլազա, պենտոզանազա: Օգտագործվում են այն կերաբաժիններում, որոնք պարունակում են սոյայի, արևածաղկի քուսպեր և այլ ընդավոր մշակաբույսեր: Լրացնում է գ/կ-ի աղեստամոքսային տրակտի ֆերմենտային համակարգը: Այն բազմաէնզիմային կոմպլեքս է, որը նպաստում է սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի առավելագույն յուրացմանը օրգանիզմի կողմից:Սոյաի քուսպում գտնվող պոլիսախարիդները, որոնք կազմում են չոր նյութի 20 %-ը չեն յուրացվում օրգանիզմի կողմից, արգելում են պրոտեինի և էներգիայի յուրացումը, հատկապես մատղաշի օրգանիզմում: Այս ֆերմենտի օգնությամբ այդ խնդիրը լուծվում է:
|
Подробнее...
|

Ընդհանուր տեղեկություններ. Օլլզայմ ֆիտազան թռչունների և խոզերի կերերում գտնվող ֆիտաթթվի ճեղքմանը, ֆոսֆորի անջատմանը և յուրացմանը նպաստող ֆերենտային կոմպլեքս է ստացված Aspergillus niger սնկից՝ մակերեսային ֆերմենտացիայի եղանակով: Ակտիվությունը կազմում է 1000 ֆիտազային միավոր 1/գրամում: Պարունակում է նաև ցելյուլազա, քսիլանազա, պեկտինազա, պրոտեազա. գլյուկոամիլազա, բետագլյուկանազա: Կենսաբանական ակտիվությունը. Ֆիտազա ֆերմենտը ճեղքում է կերային բաղադրամասերի մեջ գտնվող ֆիտաթթուն, նպաստելով ֆիտինային կոմպլեքսում կապված և օրգանիզմի կողմից չյուրացվող ֆոսֆորի և այլ մակրո, և միկրոտարրերի անջատմանն ու յուրացմանը կենդանու օրգանիզմում:
|
Подробнее...
|
|
|
|
<< Первая < Предыдущая 1 2 Следующая > Последняя >>
|
Страница 1 из 2 |