Բուտաֆարմ

1,750.00AMD

1մլ պարունակում է 100մգ բուտաֆոսֆան, 0,05մգ ցիանկոբալամին և օժանդակ նյութեր։

Բուտաֆոսֆանը մասնակցում է սպիտակուցների, ածխաջրերի և ճարպերի նյութափոխանակությանը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կենդանիների աճն ու զարգացումը, բարելավում է լյարդի աշխատանքը, խթանում է ոսկրային հյուսվածքի ձևավորումը։

Լրացուցիչ տեղեկություն

Վիտամին B12 խթանում է արյունաստեղծման գործընթացը։

Ցուցումներ
1. Նյութափոխանակության խանգարումներ
2. Հետծննդյան բարդություններ (արգանդի տետանիա, հետծննդյան պարեզ)։
3. Նշանակվում է որպես աճի խթանիչ:

Դեղաչափ
Խոշոր եղջերավոր կենդանիներին, ձիերին` 10-25մլ
Մտրուկներին և հորթերին` 5-12մլ
Ոչխարներին և այծերին` 2,5-8 մլ
Խոզերին` 2,5-10մլ
Շներին՝ 0,5-5մլ

Օրը 1 անգամ, 4-5 օր: