Ալբավեր 1լ

4,650.00AMD

Հակաճիճվային դեղամիջոց

Լրացուցիչ տեղեկություն

1 մլ պարունակում է 100 մգ ալբենդազոլ, 4 մգ իվերմեկտին, 1,08 մգ նատրիումի սելենատ, 2,5 մգ կոբալտի սուլֆատ, 1,2 մգ ցինկի սուլֆատ և օժանդակ նյութեր :

Ցուցումներ
Ալբավերը օգտագործվում է գյուղատնտեսական կենդանիների և թռչունների ճիճվաթափության համար՝ բուժական և պրոֆիլակտիկ նպատակներով :
1.Խոշոր եղջերավոր կենդանիների մոնեզիոզ, թոքային և ստամոքս-աղիքային նեմատոդոզներ:
2.Ձիերի պարասկարիդոզի բուժում և կանխարգելում :
3.Ոչխարների , այծերի մոնեզիոզ, թոքային և ստամոքս-աղիքային նեմատոդոզ , խրոնիկական ֆասիոլոզ և դիկրոցելիոզ :
4.Խոզերի ասկարիդոզ և էզոֆագոստոմոզ :
5.Թռչունների ասկարիդոզ և հետերոկիդոզ :
6.Պայքար էկտոպարազիտների դեմ :

Դեղաչափ
Դեղամիջոցը ներ է մուծվում օրգանիզմ ներքին ընդունման ձևով (խմեցում) ՝ 1 մլ 20 կգ կենդանի քաշին:
Այս հրահանգներին համապատասխան օգտագործման դեպքում կողմնակի ազդեցություններ կամ բարդություններ չեն դիտվում :