
ՍՏՍ Օբլետս վագինալ
CTC OBLET INTRAUTERINE OBLET 1000 մգ/գր օբլետ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի, ոչխարների, այծերի համար
1. ՎԱՃԱՌՔՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԵՎ ՍԵՐԻԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՑԵՆ
Արտադրող՝ Սոգեվալ, Ֆրանսիա Զոնե Աուտորոուտիերե 53950 Լուվերն
Վաճառքով զբաղվելու լիազորություն ունեցող մարմին` Վ.Մ.Դ. Բելգիա Հոգ Մաու 900, 2370 Արենդոնկ
2. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂՈՐԱՅՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
CTC OBLET INTRAUTERINE OBLET
3. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՄՅՈՒՍ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1 գրամը պարունակում է ակտիվ նյութ` 1000 մգ քլորտետրացիկլինի հիդրոքլորիդ (Chlortetracycline hydrochloride)
ԶՈՒԳԱԿՑՂՈՎ ՀԱՎԵԼԱՆՅՈՒԹԵՐ
Լակտոզա Օսլա
Ակացիայի խիժ
Ցորենի Օսլա
Մագնեզիումի ստեարատ
4. ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, ԽՈԶԵՐ, ՈՉԽԱՐՆԵՐ, ԱՅԾԵՐ
• Նորմալ ծննդաբերություն, դժվար ծննդաբերություն կամ կեսարյան հատում
• Ընկերքի պահում
• Հեշտոցի և արգանդի անկում (պրոլապս)
• Հեշտոցի և արգանդի պատռում • Ներարգանդային բակտերիալ վարակ և թունավորում (Ինտոկսիկացիա)
• Նեխային մետրիտ (Արգանդի մկանային և լորձային թաղանթների բորբոքում)
• Արգանդային վագինիտ կամ վուլվիտ (Արտաքին սեռական օրգ. բորբոքում)
• Ներքին պատռվածք, որի հետևանքով առաջացել է վագինիտ և մետրիտ
• Հետծննդյան ատոնիա
• Հետծննդյան դեֆորմացիա
• Արգանդային նեկրոզ
5. ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ Երիկամների և/կամ լյարդի ֆունկցիաների բարդ խանգարումներով կենդանիներ Տետրացիկլինի նկատմամբ գերզգայուն կենդանիներ
6. ԿՈՂՄՆԱԿԻ, ԱՆՑԱՆԿԱԼԻ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ Կողմնակի ազդեցություն չի հայտնաբերվել:
Տետրացիկլինը անհամատեղելի է երկվալենտ իոնների, ինչպիսիք են Mg, Ca, ,.. և եռավալենտ իոնների ինչպիսիք են Al հետ: Խուսափել բուժումը իրականացնել CTC OBLET-ով, եթե առկա են վերոնշյալ իոնները:
7. ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿՆԵՐԸ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, ԽՈԶԵՐ, ՈՉԽԱՐՆԵՐ, ԱՅԾԵՐ
8. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՂԱՉԱՓԵՐԸ, ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴԸ
Խոշոր եղջերավոր կենդանիներ: 1-2 օբլետ օրը մեկ անգամ ներարգանդային ներմուծում
Ոչխարներ, այծեր, խոզեր: ½ օբլետ օրը մեկ անգամ ներարգանդային ներմուծում
Բուժման տևողությունը 3 օր անընդմեջ:
9. ԴԵՂԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ Դուրս է գրվում առանց դեղատոմսի
10. ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՃԻՇՏ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Եթե արգանդը լի է էկսուդատով(հեղուկ), այդ հեղուկը պետք է հեռացվի: Օբլետը կիրառել պլացենտան հեռացնելուց հետո, եթե դա կատարվելու է միջամտությամբ: Մինչ օբլետի տեղադրելը, անհրաժեշտ է լվանալ, մաքրել, ախտահանել արտաքին սեռական օրգանները (վուլվա): Կիրառել միանվագ օգտագործման ռեկտալ ստերիլ ձեռնոցներ, ամբողջ ձեռքի երկարությամբ , օգտագործել պատող գելեր: Տեղադրել օբլետը արգանդում, որքան հնարավոր է խորը:
11. ԴԵՂԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ: Դեղի կիրառումից 72 ժամ հետո, կենդանիների միսը և ենթամթերքները մարդկանց կիրառման համար չեն արգելվում և վտանգ չեն ներկայացնում, կաթը կարելի է օգտագործել օգտագործելուց 96 ժամ հետո կամ 8 կիթ հետո:
12. ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Դեղը պետք է պահպանել օրիգինալ փակված փաթեթում, պաշտպանված արևի ուղիղ ճառագայթներից, սենյակային ջերմաստիճանում: Կայունության ժամանակահատվածը նշված է առաջնային և երկրորդային փաթեթների վրա: Դեղամիջոցի ժամկետը լրացած է համարվում տպագրված տարվա և ամսվա առաջին օրը, արտադրման օրվանից 4 տարի:
13. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ Դեղը կիրառող անձը պետք է զգույշ լինի, որպեսզի իր մաշկը կամ լորձաթաղանթը դեղի հետ անմիջական շփում չունենա, ինչը կարող է մարդու մոտ առաջացնել գերզգայունություն: Օգտագործել պաշտպանիչ ձեռնոցներ: Օգտագործված ձեռնոցները հեռու պահել կամ ոչնչացնել կենդանիների մոտից , քանի որ վտանգ կա, որ այն կհանդիսանա վարակի աղբյուր կամ կենդանիները կուտեն դրանք: Պահել երեխաների համար անհասանելի տեղում: Կիրառել միայն անասնաբուժության նպատակով: Գերդոզավորումը որևէ կողմնակի ազդեցության չի բերում: Չկա որևէ յուրահատուկ զգուշացում հղիության և լակտացիայի ընթացքում:
14. ԱՅԼ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԻՐԱՌՈՒՄԸ Չի կարելի կիրառել այնպիսի հակաբիոտիկների հետ ինչպիսիք են պենիցիլինը, ցեֆալոսպորինները և այլն:
15. ՓԱԹԵԹԻ ՆԵՐԴԻՐ ԹԵՐԹԻԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԱՄՍԱԹԻՎԸ
16. ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ/ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Յուրաքանչյուր արկղում առկա է 50 կամ 100 օբլետ փաթեթավորված սինթետիկ ալյումինային բլիստերներում