
Անվանումը ՊԳՖ Վեյքս ֆորտե 0.263 մգ/մլ լուծույթ տավարի և խոզերի ներարկման համար Քլորպրոստենոլ նատրիում 1 մլ-ն պարունակում է Ակտիվ նյութ 0.263 մգ Քլորպրոստենոլ նատրիում Ցուցումներ Խոշոր եղջերավոր կենդանիներ - Տավարի սեռական ցիկլերի սինխրոնիզացիա - Սեռական օրգանների սուր թարախային բորբոքում կամ պիոմետրիա՝ պրոգեստերոնով պայմանավորված ցիկլի բլոկադայի դեպքում - Հղիության ընդհատում՝ մինչև հղիության 120- րդ օրը
- Կենդանիների ծնի խթանում Խոզ Ծնի արհեստական խթանում և սինպրնիզացիա՝ սկսած 114-րդ օրվանից (առաջին օրը դա սերմնավորմանը հաջորդող առաջին օրն է): Հակացուցումներ - Հղի կենդանիներ, որոնց հղիության արհեստական ընդհատումը կամ ծնի խթանումը ցանկալի չէ - Շնչառական օրգանների և աղեստամոքսային տրակտի սպազմատիկ հիվանդություններ - Ներերակային ներարկում Անցանկալի ռեակցիաներ Եթե կիրառվում է կովերի ծնի խթանման համար, ապա անհրաժեշտ է հաշվի առնել, որ հնարավոր է, որ ընկերքի պահման հավանականությունը լինի մեծ՝ կախված բուժման ժամանակահատվածից: Բուժումից անմիջապես հետո առաջացած վարքագծային փոփոխություններն այն խոզերի նախածննդաբրական շրջանի վարքագծին և սովորաբար այդ փոփոխությունները վերանում են մեկ ժամվա ընթացքում: Եթե մանրեները ներթափանցում են հյուսվածքի մեջ՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ հնարավոր է անաերոբ ինֆեկցիայի առաջացում : Սա հատկապես կերող է տեղի ունենալ ներմկանային ներարկման ժամանակ: Դոզավորումը Տավար Յուրաքանչյուր կենդանուն՝ 0.5 մգ քլոպրոստենոլ Կովերի սեռական ցիկլերի սինխրոնիզացիայի համար ներարկում են 0.175 մգ Քլոպրոստենոլ, որը համարժեք է 0.7 մլ ՊԳՖ ՎԵՅՔՍ ՖՈՐՏԵԻ Խոզ Յուրաքանչյուր կենդանուն ներարկում են 0.175 մգ Քլոպրոստենոլ, որը համարժեք է 0.7 մլ ՊԳՖ ՎԵՅՔՍ ՖՈՐՏԵԻ Գերդոզավորման դեպքում կարող է առաջ գալ հետևյալ ախտանիշները՝ զարկերակի և շնչառության արագաում, բրոնխների նեղացում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, մեզի և կղանքի արտաթորման ինտենսիվացում, գերթքարտադրություն,սրտխառնոց և փսխում:
|