Մանանօլիգոսախարիդների հիմքի վրա ստեղծված փոշու տեսքով պրեպարատ է, նախատեսված գյուղատնտեսական կենդանիների և թռչունների աճի խթանման, մթերատվության, իմունիտետի բարձրացման, աղեստամոքսային տրակտի առողջացման համար: Նպաստում է կերերի ծախսի նվազմանը: Կենսաբանական հատկություններ. Բիո-Մոսը բոլորովին անվնաս աճի խթանիչ է : Ստամոքսաղիքային տրակտում չեզոքացնում է հիվանդաբեր և վնասակար բակտերիաները, չթողնելով նրանց ամրանալը աղիքային էպիթելերի պատերին, խթանում է մթերատվության բարձրացմանը:
Օգտագործվում է բոլոր գ/կ-ի կերաբաժնում Օգտագործման եղանակները Կերերին ավելացվում են հետևյալ չափաքանակներով. Մորից անջատված խոճկորներ - 2 կգ 1 տոննա կերին 1 ամսվա ընթացքում Խոճկորներ - 1 կգ 1 տոննա կերին Բտվող խոզեր- 2 կգ 1 տոննա կերին Խոզամայրեր 2 կգ 1 տոննա կերին ծնելուց 3 շաբաթ առաջ, 1կգ 1տոննա կերին խոճկորներին կաթով կերակրելու շրջանում Բրոյլերներ - 2 կգ 1 տոննա կերին սկզբնական շրջանում - 1 կգ 1 տոննա կերին աճեցման շրջանում - 0.5 կգ 1 տոննա կերին աճեցման ավարտին Ածան հավեր - 0.5-1 կգ 1 տոննա կերում Հորթեր - 1 կգ 1 տոննա կերում Պահպանման պայմանները: Խորհուրդ է տրվում պահպանել չոր, զով պայմաններում -25C մինչև +25C: Պահպանման ժամկետը արտադրության օրից սկսած 36 ամիս է: Փաթեթավորումը. Փաթեթավորված է 25 կգ-ոց խոնավություն չկլանող պարկերում:
|