
Սել Պլեքս
Ընդհանուր տեղեկություններ.
Բաց շագանակագույն փոշու տեսքով ավելի քան 98% սելենոմեթիոնին, սելենոցիստեին և այլ օրգանական միացություններ պարունակող սելենի պրեպարատ է , որը ի տարբերություն անօրգանական սելեն պարունակող մյուս միացությունների, չի հանդիսանում օքսիդացնող, ունի ավելի բարձր յուրացման աստիճան, հեշտությամբ մտնում է ձվի, պտղի, կրծի գեղձերի մեջ ավելի լավ է կուտակվում հյուսվածքներում: Բարձրացնում է ձվերի բեղմնավորման աստիճանը և ճտահանության տոկոսը, բերալավում է թռչուննրի փետրածածկը, բարձրացնում դիմադրողականությունը միկոտոքսինների նկատմամբ, նպաստում է գ/կ կենդանիների կենսունակության բարձրացմանը:
Օգտագործման հրահանգ: Կերերին ավելացվում են հետևյալ չափաքանակները Թռչուններ՝ 250-300 գրամ 1 տոննա կերին Հորթեր, գառներ, կովեր, ձիեր 3-4 գրամ մեկ գլխին մեկ օրում Խոզեր՝ 100-300 գրամ 1 տոննա կերին: Կարող է ավելացվել համակցված կերերին, պրեմիքսներին, տալ հանքային կերատեսակների հետ: Պահպանման ժամկետը Խորհուրդ է տրվում պահպանել չոր, զով պայմաններում: Պահպանման ժամկետը արտադրության օրից սկսած 36 ամիս է: Փաթեթավորումը. Փաթեթավորված է 25 կգ-ոց խոնավություն չկլանող պարկերում
|