Ռացիդոլ Բաղադրություն 1 մլ պարունակում է Դիազոնին ……………………………..600 մգ
Ցուցումներ Դիազինոնը ֆոսֆորօրգանական ինսեկտիցիդ է խոշոր եղջերավորների և ոչխարների արտաքին պարազիտների դեմ պայքարի համար `ճանճեր,ոջիլ,տիզ,լվեր,քոս առաջացնող մանրէների և այլ: Դոզավորում Ոչխարներ - 1000 մլ ռացիդոլ- 2400 լ ջրին: Մաքսիմալ էֆեկտիվ է խուզման 12-16րդ օրերին: Սովորաբար, թույլ վարակվածության դեպքում բավական է մեկ օգտագործում: Ծանր դեպքերում (տիզերով վարակվածություն) խորհուրդ է տրվում կրկնել բուժումը 7-10 օր հետո: Ոջիլներով ծանր վարակվածության դեպքում կրկնել 2-3 շաբաթ հետո: Խոշոր եղջերավորներ - 1000 մլ Ռացիդոլ 600 -1000 լ ջրին: Ոջիլներով ծանր վարակվածության դեպքում կրկնել 3 շաբաթ հետո: Քոսային տիզերի պայքարի դեպքում հնարավոր է անհրաժեշտություն լինի կրկնել 2-3 անգամ 10 օրը մեկ: Տզերի հետ պայքարի դեպքում կրկնել 21 օր հետո: Խոզերի համար - 1000 մլ Ռացիդոլ 2400 լիտր ջրի մեջ Տարածքների ախտահանման նպատակով 1 լիտրը լուծել 25-100 լիտր ջրի մեջ 5 լիտր աշխատանքային լուծույթը նախատեսված է 100 մ2 տարածքի համար Լողանալաւցնելուց 14 օր առաջ հարկավոր է դադարեցնել ֆոսֆորօրգանական միացությունների օգտագործումը: Դեղամիջոցի արտազատման ժամանակահատված
Մսի համար…………………28 օր Կաթի համար……………….7 օր Նշում Կաթնատու կովերին հարկավոր է մշակել կթելուց անմիջապես հետո, որպեսզի պահպանվի հնարավորինս երկար ինտերվալ իրար հաջորդող կթերի միջև (6 ժամից ոչ պակաս): |