Ինտերմեկտին 1% սրսկման համար Բաղադրություն 1 մլ պարունակում է Իվերմեկտին……………………………….10 մգ Նկարագրություն Իվերմեկտինը պատկանում է ավերմեկտինների խմբին և ազդում է կլոր որդերի և արտաքին պարազիտների վրա:
Ցուցումներ Օգտագործվում է հորթերի, խոշոր եղջերավորների, այծերի, ոչխարների և խոզերի ստամոքսա-աղիքային և թոքային որդերով վարակվածության դեպքում, ոջիլների, բոռերի և քոսի դեմ: Հակացուցումներ Լակտացիայի շրջան Կողմնակի ազդեցություն Հողի հետ կոնտակտի դեպքում այն արագ և ամուր միանում է վերջինիս և իներտ է դառնում միայն ժամանակի ընթացքում: Ազատ իվերմեկտինը կարող է բացասական հետևանքներ ունենալ ձկների և մի շարք ջրային օրգանիզմների վրա, որոնցով սնվում են ձկները: Անվտանգության կանոններ Թույլ չտալ գոմերի ջրերը ընկնեն լճերի, գետերի կամ ջրամբարների մեջ: Չաղտոտել ջուրը անմիջական կիրառմամբ կամ տարաների սխալ ուտիլիզացմամբ: Տարաները պետք է վառել կամ թաղել կանոններին համաձայն: Դոզավորում Ներարկել ենթամաշկային
- Հորթերի, խոշոր եղջերավորների, այծերի, ոչխարների…….1 մլ - 50 կգ քաշին
- Խոզեր ….. 1մլ – 33կգ քաշին
Դեղամիջոցի արտազատման ժամանակահատվածը Մսի համար Հորթեր, խոշոր եղջերավորներ, ոչխարներ, այծեր…………..28 օր Խոզեր ……………………………………………………………21 օր
|